Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Ագրարային համալսարանը, առանց քննությունների, ուսանողներ է ընդունում

Ագրարային համալսարանը, առանց քննությունների,  ուսանողներ է ընդունում
18.08.2024 | 12:19

ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ օգոստոսի 1-ի N 46-Լ հրամանի համաձայն՝ ՀՀ քոլեջների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները (անկախ ավարտելու տարեթվից) կարող են առանց քննություն հանձնելու ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան` բակալավրի կրթական ծրագրի առկա («Անասնաբուժություն» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրերով) և հեռակա ( ոչ տնտեսագիտական 14 կրթական ծրագրերով) ուսուցմամբ սովորելու։ Բակալավրի կրթական ծրագրի առկա համակարգում սովորելու համար դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ․ օգոստոսի 30-նն է, հեռակա ուսուցման համար՝մինչև սեպտեմբերի 30- ը։ Նշվում է, որ ՀԱԱՀ փորձնական ընդունելության այս կարգի ընդունումը բխում է պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ագրարային և հարակից ոլորտների մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից։

Պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին՝ գյուղատնտեսությանը, իշխանությունը մատների արանքով է նայում, գյուղնախարարությունը լուծարել է, ագրարային համալսարանում էլ կառավարման առումով վատթար վիճակ է։ Այդ պատճառով էլ այժմ, դռնեդուռ ընկած, ագարարային համալսարանի համար ուսանողներ են փնտրում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 9985

Մեկնաբանություններ